Համարը 
N 3-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.04.01-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 12.04.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվը 
12.04.2023
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
12.04.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.04.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2023 թվականի ապրիլի 12-ի

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 3-Ն

 

ՀՐԱՄԱՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 16-ի «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողով ստեղծելու, պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կազմը, կանոնակարգը և պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում անկախ փորձագետների ներգրավման և նրանց վճարման կարգը հաստատելու և Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 21-ի N 97-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 25-Ն հրամանով հաստատված՝

1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) N 2 հավելվածի՝

ա․ 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

«2. Հանձնաժողովը բաղկացած է տասներկու անդամից, այդ թվում` երեքը` Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ընդերքօգտագործման ոլորտի կառավարման բաժնի (այսուհետ` Բաժին), երկուսը՝ Աշխատակազմի անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի, մեկական՝ Աշխատակազմի իրավաբանական և վերահսկողական վարչության, Աշխատակազմի տարածքային կառավարման բաժնի, Աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության բաժնի և Աշխատակազմի բնական պաշարների մոնիթորինգի և վերլուծության բաժնի (այսուհետ` Աշխատակազմի կառուցվածքային այլ ստորաբաժանումներ) հաստիքային աշխատակիցներից և երեք անկախ փորձագետներից: Անկախ փորձագետները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Բաժնի պետի ներկայացմամբ:»,

բ․ 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

«3․ Բաժնի պետը Հանձնաժողովի նախագահն է, Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը՝ Հանձնաժողովի նախագահի տեղակալն է, իսկ մյուսը` Հանձնաժողովի քարտուղարն է:»,

գ․ 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

«5․ Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:»․

3) NN 2 և 3 հավելվածների ամբողջ տեքստերում «Վարչություն» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Բաժին» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ս. ԳԱԼՍՏՅԱՆ

              

2023 թվականի ապրիլի 12

ք. Ստեփանակերտ

   

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի  ապրիլի 12-ի

N 3-Ն հրամանի

 

 

«Հավելված N 1

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի

2020 թվականի սեպտեմբերի 16-ի

N 25-Ն հրամանի

 

ԿԱԶՄ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ընդերքօգտագործման ոլորտի կառավարման բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)․

 

2. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ընդերքօգտագործման ոլորտի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)․

 

3. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ընդերքօգտագործման ոլորտի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)․

 

4. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողական վարչության պետ (հանձնաժողովի անդամ)․

 

5. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ (հանձնաժողովի անդամ)․

 

6. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման բաժնի պետ (հանձնաժողովի անդամ)․

 

7. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի բնական պաշարների մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետ (հանձնաժողովի անդամ)․

 

8. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի անդամ)․

 

9. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության բաժնի պետ (հանձնաժողովի անդամ)․

 

10. Անկախ փորձագետներ (ընդգրկվում են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ընդերքօգտագործման ոլորտի կառավարման բաժնի պետի ներկայացմամբ)»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2023 թվական