ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի
ՆՀ-107-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` որոշում եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի սահմանումից բխող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-107-Ն հրամանագրով հաստատված՝
1) N 1 հավելվածի`
ա. 14-րդ կետի 1-ին և 17-րդ կետի 3-րդ ենթակետերում, 18-րդ կետում, 19-րդ կետի 26-րդ ենթակետում, 25.1-ին, 30-րդ և 39-րդ կետերում «պետական խորհրդական» բառերի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պետական խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան» բառերի համապատասխան հոլովաձևերով,
բ. 5-րդ գլխի վերնագրում «ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ» բառերը փոխարինել «ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ-ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԴԵՍՊԱՆԸ» բառերով.
2) N 2 հավելվածի 6.1-ին կետում «պետական խորհրդական» բառերը փոխարինել «պետական խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան» բառերով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2023 թվականի մարտի 28
Ստեփանակերտ
ՆՀ-211-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 մարտի 2023 թվական