Համարը 
N 214-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.04.01-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 04.04.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.04.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.04.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.04.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2023թ.

N 214-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 92-րդ և 93-րդ կետերով.

«92. Եթե արտակարգ իրավիճակում հայտնված օտարերկրյա պետությունում գտնվող անձի կենսաթոշակ վճարելը դադարեցվել է օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կամ 2.1-ին կամ 3-րդ կետով սահմանված հիմքերով՝ 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը, ապա նրա կենսաթոշակի վճարումը վերսկսվում է (այդ թվում՝ լիազորագրով) գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում: Այս դեպքում չվճարված կենսաթոշակը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:

93. Սույն կարգի 92-րդ կետում նշված դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսվում է նաև գրավոր դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գործողության ժամկետը չլրացած՝ արտակարգ իրավիճակում հայտնված օտարերկրյա պետությունում գործող նոտարի վավերացրած լիազորագրի հիման վրա և կենսաթոշակը վճարվում է մինչև այդ լիազորագրի ժամկետի ավարտը, սակայն տասներկու ամսից ոչ ավելի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2023 թվական