ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՑԱՆԿԸ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ
ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019
ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 964-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 18-ի «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների առկայության կամ բացակայության մասին տեղեկանքի ձևը սահմանելու մասին» N 964-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի ապրիլի 11-ի N233-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
I. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ
1. Ձևախախտումային խանգարումներ՝ դեմքի, գլխի, մարմնի, վերջույթների կառուցվածքային դեֆորմացիա՝ բացառությամբ աննշան ձևախեղումների՝ առանց ֆունկցիոնալ խանգարումների.
2. Վերին կամ ստորին վերջույթի բացակայություն, ցանկացած մակարդակի անդամահատումներ՝ ֆունկցիայի խիստ խանգարումով.
3. Մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումներն զգալի չափով սահմանափակող.
4. Ստամոքս-աղիքային տրակտի, միզուղիների, շնչուղիների արհեստական բացվածքի առկայություն:
II. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Տեսողության սրության իջեցում` կապված բեկող միջավայրերի կամ ակնահատակի կայուն փոփոխությունների, ռեֆրակցիայի, անոմալիայի կամ այլ պատճառների (վնասվածք, օրգանական հիվանդություններ և այլն) հետ, ակնագնդի բացակայություն կամ մեկ աչքում կուրություն կամ մեկ աչքում տեսողությունը` 0.05 D և ցածր, իսկ մյուս աչքում տեսողությունը` 0.3 D-ից ցածր.
2. Խառը երկկողմանի կոնդուկտիվ և սենսոնևրալ ծանրալսություն` երրորդ, լսողական սարքի անարդյունավետության դեպքում և ավելի բարձր աստիճանի ծանրալսությամբ.
3. Արտահայտչական և ընկալման խոսքի արտահայտված խանգարումներ, համրություն.
4. Բոլոր տեսակի փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ.
5. Մտավոր հետամնացություն, թուլամտություն.
6. Թմրամոլություն, թունամոլություն.
7. Ալկոհոլամոլություն.
8. Նյարդային համակարգի հիվանդություններ` պրոգրեսիվող օրգանական և (կամ) դեգեներատիվ փոփոխություններով.
9. Միոպաթիա և միասթենիա, միոտոնիկ դիստրոֆիա.
10. Գանգուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ խիստ արտահայտված կլինիկական խանգարումներով.
11. Կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն (բակտերիալ, վիրուսային) և ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդությունների հետևանքներ, գանգուղեղի և ողնուղեղի օրգանական ախտահարումներ` ընդհանուր ինֆեկցիաների, սուր և քրոնիկ թունավորումների ժամանակ ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարմամբ կամ զարգացող ընթացքով` ֆունկցիաների չափավոր խանգարմամբ.
12. Գանգուղեղի և ողնուղեղի վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված և չափավոր խանգարմամբ.
13. Կենտրոնական նյարդային համակարգի բնածին անոմալիաներ (զարգացման անոմալիաներ).
14. Կենտրոնական նյարդային համակարգի ժառանգական հիվանդություններ (սիրինգոմիելիա, ցրված սկլերոզ, կողմնային ամիոնոտրոֆիկ սկլերոզ և այլն).
15. Պերիֆերիկ նյարդերի վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված կամ արագ զարգացող ընթացքով.
16. Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ կամ դրանց հետևանքներ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարմամբ կամ արագ զարգացող ընթացքով.
17. Էպիլեպսիա (ընկնավորություն).
18. Վեստիբուլյար ապարատի հիվանդություններ` վեստիբուլոպատիաներ՝ հավասարակշռության խանգարումով կամ Մենյերի հիվանդություն՝ հաճախակի նոպաներով.
19. Պալարախտ՝ ակտիվ շրջանում, ինչպես նաև ոչ ակտիվ շրջանում՝ նշանների երեք տարուց ավել բացակայության դեպքում՝ մինչև անձի բժշկական հաշվառումից հանվելը.
20. Նևրոտիկ և մարմնաձևային (սոմատորֆոմ) խանգարումներ (նևրոզներ, այլ փսիխոգեն և սթրեսների (գերհույզերի) հետ կապված խանգարումներ):
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի ապրիլի 11-ի N233-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձի (այսուհետ` Թեկնածու) Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանքի (այսուհետ` Տեղեկանք) տրամադրումն իրականացվում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բժշկական հաստատության (այսուհետ` Բժշկական հաստատություն) կազմում գործող բժշկական հանձնաժողովի (այսուհետ` Բժշկական հանձնաժողով) կողմից՝ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակազմի կողմից տրված ուղեգրի հիման վրա:
2. Թեկնածուն Բժշկական հաստատությունում ստուգում անցնելու համար ներկայացնում է`
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) զինվորական գրքույկ (պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից օգտվողների համար կցագրման վկայական).
3) ամբուլատոր քարտից քաղվածք` վերջին հինգ տարվա ընթացքում նրա հիվանդությունների վերաբերյալ (ըստ բնակության վայրի).
4) տեղեկանքներ` նարկոլոգիական, հոգենյարդաբանական, հակատուբերկուլյոզային դիսպանսերներից:
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ:
3. Բժշկական հաստատությունում գործող Բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են թերապևտ, վիրաբույժ, հոգեբույժ, մաշկավեներաբան, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, ատամնաբույժ, նյարդաբան, նարկոլոգ բժիշկ–փորձագետներ: Առանձին դեպքերում, ելնելով կոնկրետ հիվանդությունից կամ վիճակից, Բժշկական հանձնաժողովը կարող է համալրվել նաև այլ բժիշկ-մասնագետներով:
4. Բժշկական հանձնաժողովի նախագահը սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Թեկնածուին է տրամադրում Տեղեկանքը` հիմք ընդունելով Բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը:
5. Բժշկական ստուգման արդյունքում Բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության վերաբերյալ տվյալները գրանցվում են ամբուլատոր բժշկական քարտում և վավերացվում Բժշկական հանձնաժողովի անդամների ստորագրություններով:
6. Տեղեկանքը վավեր է տալու պահից մեկ ամիս ժամկետով:
7. Տեղեկանքը կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում Թեկնածուն դիմում է Բժշկական հաստատություն` Տեղեկանքի կրկնօրինակը ստանալու համար:
8. Տեղեկանքի կրկնօրինակը Թեկնածուին տրամադրվում է սկզբնական փաստաթղթում ամրագրված ժամկետով, դիմելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, Տեղեկանքի կրկնօրինակի վերևի աջ անկյունում նշելով «Կրկնօրինակ» բառը, որի վրա դրվում է Բժշկական հաստատության կնիքը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի ապրիլի 11-ի N233-Ն որոշման |
|
_________________________________________________________________________
(առողջության առաջնային պահպանման բուժհաստատության անվանումը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ
ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Տրվում է քաղաքացի_____________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
2. Հաշվառման վայրը______________________________________________________________
3. Բնակության վայրը______________________________________________________________
4. Կատարված հետազոտությունները (թվարկել) և դրանց արդյունքները__________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
5. Տվյալ պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատի կամ հիվանդության
առկայության կամ բացակայության վերաբերյալ բժշկական եզրակացությունը
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Բժշկական հաստատության տնօրեն`
|
__________________________ |
____________________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը, հայրանունը) |
_____ _______________ 20 թ. |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2023 թվական