ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| «19» ապրիլի 2023թ. |
Ν 34-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2015 թվականի հունվարի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն սովորողի ընդգրկման, հաստատությունից սովորողի տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի փետրվարի 25-ի N 27-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 7-Ն հրամանով հաստատված հավելվածում լրացնել նոր 9.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.
«9.1. Մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատությունից հանրակրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատություն տեղափոխելը կատարվում է 2-րդ կիսամյակում` պահպանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 19-ի N 69-Ն հրամանով հաստատված հավելվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերը:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 ապրիլի 2023 թվական