ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի
դեկտեմբերի 26-ին
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-85 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի «340000» թիվը փոխարինել «396610» թվով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի «300000» թիվը փոխարինել «349950» թվով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի «260000» և «250000» թվերը փոխարինել համապատասխանաբար «303290» և «291630» թվերով:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի և Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 291630 դրամ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 316475 դրամ:»:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի «220000» թիվը փոխարինել «256630» թվով:
Հոդված 6. Օրենքի 51-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 51. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարի առաջին տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 256630 դրամ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 278498 դրամ:»:
Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 233300 դրամ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրենի պաշտոնային դրույքաչափը սահմանել 253180 դրամ:»:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարի տեղակալի, Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 233300 դրամ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 253180 դրամ:»:
Հոդված 9. Օրենքի 111-րդ հոդվածի «180000» թիվը փոխարինել «209970» թվով:
Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետի տեղակալի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 186640 դրամ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 202544 դրամ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի պաշտոնային դրույքաչափը սահմանել 134150 դրամ:»:
Հոդված 11. սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
28 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-104-Ն |