Համարը 
ՀՕ-71-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.12.28/26(245)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.12.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.11.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի

դեկտեմբերի 26-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-113 օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) «պահպանվում են» բառերը փոխարինել «պահպանվում է» բառերով.

2) «ամսական դրամական բավարարումը և այլ լրացուցիչ վճարներ» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափը» բառերով.

3) «ամսական դրամական բավարարման և այլ լրացուցիչ վճարների» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում`

1)«վճարվում են» բառերը փոխարինել «վճարվում է» բառերով.

2)«ամսական դրամական բավարարումը և այլ լրացուցիչ վճարներ» բառերը փոխարինել «աշխատավարձը» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «դրամական և նյութական բավարարումները պահպանվում են» բառերը փոխարինել «աշխատավարձը պահպանվում է» բառերով, իսկ «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «աշխատավարձից» բառով.

2) 4-րդ մասից հանել «երկարամյա ծառայության համար հավելավճար վճարելու,» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-71-Ն