Համարը 
ՀՕ-8-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.05.01-2023.05.31 Պաշտոնական հրապարակման օրը 18.05.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.04.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.05.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.05.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2023 թվականի

ապրիլի 27-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» 2000 թվականի մարտի 15-ի ՀՕ-106 օրենքի (այսուհետ՝ Օրենք) տեքստում՝ բացառությամբ 7-րդ հոդվածի «Հանրապետության օրենքի» բառերից առաջ, 33-րդ հոդվածի 1-ին մասի, 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 371-րդ հոդվածի «Հանրապետության օրենքով» բառերից առաջ, 42-րդ հոդվածի 10-րդ մասի և 49-րդ հոդվածի 7-րդ և 10-րդ մասերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի «օրենքի», 371-րդ հոդվածի և 42-րդ հոդվածի 10-րդ մասի «օրենքով» բառերից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում «հեռակա ուսուցմամբ:» բառերից հետո լրացնել «Բարձրագույն կրթության այն մասնագիտությունների գծով, որոնց համար սույն օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության ձևը, միջին մասնագիտական կրթության շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ։» նախադասությունը։

 

Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում և 35-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 49-րդ հոդվածի 7-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2023 թվականի մայիսի 16

Ստեփանակերտ

ՀՕ-8-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2023 թվական: