ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
13-Ի ՆՀ-1792-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-1792-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) հրամանագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սահմանափակել հավաքների ազատության իրավունքը՝ հավաքները կազմակերպելով բացառապես Արցախի Հանրապետության կառավարության թույլտվությամբ և հետևյալ դեպքերում՝
1) Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին,
2) Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետ.
«4.1. Արգելել գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները: Անհրաժեշտության դեպքում, օրենքով սահմանված կարգով, կասեցնել ռազմական դրության պայմաններում Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:».
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Օպերատիվ շտաբի ղեկավարումը վերապահել Արցախի Հանրապետության պետական նախարարին (այսուհետ` Շտաբի պետ):».
4) հրամանագրի 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես։
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2023 թվականի մայիսի 25
Ստեփանակերտ
ՆՀ-357-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական: