ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի
N 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից գույքն օգտագործման տրամադրելու հատուկ կարգը և պայմանները սահմանելու և Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 4-ի N 193-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 199-Ն որոշմամբ սահմանված կարգի՝
1) 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․
«3) շահառուներ՝
ա․ ֆինանսական ծանր կացության մեջ հայտնված անձինք կամ ընտանիքները,
բ․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ենթակառուցվածքները վնասված Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունու քաղաքային համայնքի Քաջավան գյուղում հաշվառված և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակված անձինք կամ ընտանիքները՝ բնակիչների անվտանգության նկատառումներից ելնելով․»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2023 թվական: