Համարը 
N 442-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.06.01-2023.06.30 Պաշտոնական հրապարակման օրը 07.06.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.06.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.06.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.06.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես որոշման 2-րդ կետը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի
N 353-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԻ ՄԱՍԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2023թ.

N 442-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015

ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 353-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԻ ՄԱՍԻ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղու արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը՝ կասեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 8-ի «Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 353-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի գործողությունը՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ անհատույց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման աշխատանքները կանոնակարգելու նպատակով։

2. Սահմանել, որ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, որոշման շրջանակներում անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով հայտեր չեն ընդունվի:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2023 թվական: