ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«13» ապրիլի 2023թ. |
N 24-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 163-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 3-ի «Նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրերը սահմանելու և Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի 2019 թվականի օգոստոսի 6-ի N 91-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 163-Ն հրամանով հաստատված հավելվածի 6-րդ կետում «պետական» բառը հանել, իսկ «պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները» բառերը փոխարինել «ճզմիչ կնիքը» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2023 թվական: