ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆՀ-1792-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-1792-Ն հրամանագրում՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ըստ անհրաժեշտության սահմանափակել Արցախի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաև սահմանել Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ՝ համաձայն հավելվածի:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ կետ.
«4.2. Սույն հրամանագրի 2-րդ կետով նախատեսված Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի պայմանների պահպանման նկատմամբ հսկողությունը վերապահել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:».
3) լրացնել հավելված՝ համաձայն հավելվածի (գաղտնի):
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2023 թվականի հունիսի 12
Ստեփանակերտ
ՆՀ-412-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունիսի 2023 թվական: