ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 հունիսի 2023թ. |
N 529-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 4-Ի N 409-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 4-ի «Արցախի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերի ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 14-ի N 301-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 409-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 57-րդ կետից հետո լրացնել նոր 57․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝
«57․1. «071603.05․6 Անօդաչու թռչող սարքերի շահագործում և կիրառում» կրթական ծրագրի անվճար և վճարովի ուսուցման համակարգի մրցույթին կարող են մասնակցել նաև այն դիմորդները, ովքեր մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում երեք աստղանիշով (***) նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական ներկայացրել են միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական, կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի՝ այդ առարկաների պետական ավարտական քննության գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը: Առաջնահերթությունը տրվում է այն դիմորդներին, ովքեր մրցույթին մասնակցում են մրցութային երկու առարկաներից հանձնած միասնական քննություններից ստացած դրական միավորներով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական: