ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 հունիսի 2023թ. |
N 518-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 249 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 84 ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 105-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածները՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի ««Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 249 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
««ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանում, 5-րդ կետում «ԼՂՀ օրենքի» բառերը փոխարինել «օրենքի» բառով.
3) որոշման 5-րդ կետում, որոշմամբ հաստատված հավելվածի 1.1-ին կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության առողջապահության» բառերով.
4) որոշմամբ հաստատված հավելվածի՝
ա. վերնագրում ««Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերը փոխարինել ««ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» բառերով,
բ. 1.6-րդ կետի երկրորդ պարբերությունից, 3.3-րդ կետի «ժա» ենթակետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի ««Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 84 որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետի «ե» պարբերությունից հանել «պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով և» բառերը:
3. Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ վերաբաշխում կատարել Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2023 թվական: