ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
22 հունիսի 2023թ. |
N 512-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008
ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 15-ի «Փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 14 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ» բառը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ» բառերով.
2) որոշման նախաբանում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել.
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել՝
1) Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ծառայողին (այսուհետ՝ փրկարարական ծառայողին) ներկայացվող մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության պահանջները՝ համաձայն հավելվածի.
2) փրկարարական ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի:».
4) որոշման հավելվածում՝
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ»,
բ. 1-ին կետում «իրավական ակտով» բառերը փոխարինել «հավելվածով» բառով, իսկ «, առողջական վիճակի հետ կապված» բառերը հանել,
գ. 2-րդ կետից հանել «և նրա առողջական վիճակն» բառերը,
դ. 3-րդ գլխի վերնագրից հանել «ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ» բառերը,
ե. ուժը կորցրած ճանաչել հավելվածի 7-րդ կետը.
5) որոշումը լրացնել նոր՝ N 1 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2023 թվականի
հունիսի 22-ի N 512-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2023 թվական: