Համարը 
2
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Սահմանադրության փոփոխություն
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.06.01-2023.06.30 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.06.2023
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Ընդունվել է Ազգային ժողովի կողմից

2023 թվականի հունիսի 28-ին

 

Հոդված 1. Արցախի Հանրապետության Սահմանադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

 

«Հոդված 168.1

Հանրապետության նախագահի ընտրությունն Ազգային ժողովի կողմից՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում

 

1. Մինչև գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտը Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը:

2. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ հաջորդ օրն անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

3. Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա յոթնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

4. Հանրապետության նախագահն իր պաշտոնը ստանձնում է ընտրվելու օրվան հաջորդ օրը՝ Ազգային ժողովի հատուկ նիստում Սահմանադրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ:

5. Սույն հոդվածով սահմանված կարգով ընտրված Հանրապետության նախագահի պաշտոնավարման ընթացքում արգելվում է արձակել Ազգային ժողովը:

6. Սույն հոդվածով սահմանված կարգով ընտրված Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով՝ անվանական քվեարկությամբ:

7. Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են օրենքով:»:

 

Հոդված 2. Սահմանադրության սույն փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական: