ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի «Արցախի Հանրապետության պետական նախարարի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 44-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 18-րդ կետի՝
ա. 3-րդ ենթակետում «արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ,» բառերը փոխարինել «արձակում է հրամաններ, ընդունում կարգադրություններ և տալիս ցուցումներ,» բառերով,
բ. 4-րդ ենթակետում «քաղաքացիական ծառայության պաշտոններում,» բառերից հետո լրացնել «քաղաքացիական աշխատանք կատարող աշխատողների հետ կնքում աշխատանքային պայմանագրեր,» բառերը.
2) 20-րդ կետի՝
ա. 5-րդ ենթակետում «և տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատողներին» բառերը փոխարինել «, քաղաքացիական աշխատանք կատարող աշխատողներին և տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատողներին» բառերով,
բ. 6-րդ ենթակետում «պարտադիր կատարման համար ցուցումներ» բառերից առաջ լրացնել «հանձնարարականներ, կարգադրություններ,» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2023 թվական: