ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի
ՆՀ-2754-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` որոշում եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2021 թվականի օգոստոսի 12-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-2754-Ն հրամանագրում (այսուհետ՝ Հրամանագիր) կատարել հետևյալ լրացումները՝
1) Հրամանագրի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «գույքն» բառից հետո լրացնել «(բացառությամբ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների)» բառերը.
2) Հրամանագրի 2-րդ կետում «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության,» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության,» բառերը։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես։
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2023 թվականի հուլիսի 18
Ստեփանակերտ
ՆՀ-492-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2023 թվական: