ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2023 թվականի
հունիսի 28-ին |
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2002 թվականի հոկտեմբերի 30-ի ՀՕ-10 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 2. |
Պետական կազմակերպությունների մասին օրենսդրությունը |
1. Պետական կազմակերպությունների մասին օրենսդրությունը բաղկացած է Քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, ինչպես նաև Արցախի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերից:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասում, 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում, 9-րդ հոդվածի 2-րդ մասում, 14-րդ հոդվածի 2-րդ մասում, 15-րդ հոդվածի 2-րդ մասում և 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում, 24-րդ հոդվածի 1-ին մասում և 25-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով:
Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պետական կազմակերպության լուծարման դեպքում պետական կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2023թ. հուլիսի 14
Ստեփանակերտ
ՀՕ-13-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: