ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2023 թվականի
հունիսի 28-ին |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի փետրվարի 24-ի Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 13-րդ և 31-33-րդ հոդվածների 1-ին մասերում, 151-րդ և 179-րդ հոդվածներում, 189-րդ հոդվածի 5-րդ մասում, 203-րդ, 600-րդ և 928.1-ին հոդվածներում համապատասխանաբար «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական» բառերը փոխարինել համապատասխանաբար «Քաղաքացիական», «Ընտանեկան», «Հողային» և «Քրեական» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 4-րդ և 69-րդ հոդվածի 3-րդ մասերից, 73-րդ հոդվածի 1-ին մասից, 95-րդ հոդվածի 3-րդ մասից, 96-րդ, 97-րդ և 98-րդ հոդվածների 1-ին մասերից, 99-րդ, 101-րդ, 106-րդ, 108-րդ, 110-րդ, 111-113-րդ և 115-րդ հոդվածներից, 143-րդ հոդվածում՝ «օրենքով» բառից առաջ, 189-րդ հոդվածի 6-րդ մասից, 215-րդ, 222-րդ, 223-րդ, 251-րդ, 265-րդ և 266-րդ հոդվածներից, 299-րդ հոդվածի 2-րդ մասից և 4-րդ մասում՝ «օրենքով» բառից առաջ, 825-րդ, 846-րդ, 1093-րդ, 1144-րդ, 1149-րդ, 1163-րդ, 1164-րդ, 1165-րդ և 1167-րդ հոդվածներից, 1178-րդ հոդվածի 4-րդ մասից, 1181-րդ հոդվածից, 1214-րդ հոդվածի 1-ին մասից, 1249-րդ հոդվածից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը, իսկ 1015-րդ հոդվածից՝ «Արցախի Հանրապետության» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի «մամուլում» բառից հետո լրացնել «կամ Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հասարակական միավորումը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հասարակական միավորումը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հասարակական միավորման կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:»:
Հոդված 5. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:»:
Հոդված 6. Օրենսգրքի 1260-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի ամբողջ տեքստում, բացառությամբ 1304-րդ հոդվածի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով, իսկ 6-րդ գլխի վերնագրում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ» բառերը՝ «ԱՐՑԱԽԻ» բառով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2023թ. հուլիսի 14
Ստեփանակերտ
ՀՕ-15-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: