Համարը 
ՀՕ-84
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.12.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
31.12.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
10.02.2004

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 2-րդ կետը «գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» ենթակետով.

«դ) եկամտահարկ՝ 85 տոկոս»:

Այդ կապակցությամբ նույն կետի դ, ե, զ, է, ը ենթակետերը համապատասխանաբար համարել ե, զ, է, ը, թ ենթակետեր:

 

Հոդված 2. Օրենքի 28 հոդվածի 3-րդ կետի առաջին բաժնի 1.1 կետի «գ» ենթակետում «ամբողջությամբ» բառը փոխարինել «15 տոկոս» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

31 դեկտեմբերի 1999թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-84