Համարը 
ՀՕ-17-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.07.01-2023.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.06.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.07.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.07.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2023 թվականի

հունիսի 28-ին

 

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» 2020 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «լրիվ» բառից առաջ լրացնել «պետությունը, որտեղ հիմնադրվել է,» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել ««Հարկային ծառայության մասին» օրենքի իմաստով հարկային մարմնի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասում «իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե» բառերը փոխարինել «դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Արցախի Հանրապետությանը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2023թ. հուլիսի 14

Ստեփանակերտ

ՀՕ-17-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: