Համարը 
ՀՕ-21-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.07.01-2023.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.06.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.07.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.07.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2023 թվականի

հունիսի 28-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ, 38-րդ հոդվածի 2-րդ, 43-րդ հոդվածի 2-րդ, 45.1-ին հոդվածի 2-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ, 53-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ, 54-րդ հոդվածի 3-րդ մասերից, 56-րդ, 64-66-րդ հոդվածներից հանել «պետական վարչության» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 391-ին հոդվածից, 43-րդ հոդվածի 2-րդ, 45.1-ին հոդվածի 8-րդ, 8.1-ին, 9-րդ և 53-րդ հոդվածի 6-րդ մասերից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 42-րդ հոդվածի «ե» կետի՝

1) առաջին նախադասությունում «շենքերի» բառից առաջ լրացնել «Արցախի Հանրապետության տարածքում գտնվող» բառերը, իսկ «չափով» բառից հետո՝ «, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարումից եկամուտը՝ դրանց համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի (հարկվող օբյեկտի) 80 տոկոսից ոչ պակաս չափով» բառերը.

2) երկրորդ նախադասությունում «հողի հարկով» բառերից հետո լրացնել «(անշարժ գույքի հարկով)» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 45.1-ին հոդվածի 6-րդ և 58-րդ հոդվածի 1-ին մասերից հանել «վերադաս» բառը:

 

Հոդված 5. Օրենքի 56-րդ հոդվածից հանել «համապատասխան» բառը:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2023 թվականի հուլիսի 14

Ստեփանակերտ

ՀՕ-21-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: