Համարը 
ՀՕ-22-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.07.01-2023.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.06.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.07.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.07.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2023 թվականի հուլիսի 1-ից ծագող հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2023 թվականի

հունիսի 28-ին

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից, 11-րդ հոդվածի 8-րդ, 8.3-րդ, 8.4-րդ, 14-րդ հոդվածի 1-ին, 17- րդ հոդվածի 1-ին, 18-րդ հոդվածի 4-րդ, 20-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում «Արցախի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով.

2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 64-66-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց մատուցվող ծառայությունները կամ նրանց՝ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացվող եկամուտները, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինծառայողներին (ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին) տրվող դրամական ապահովությունը.».

3) 33-րդ կետում «Արցախի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «օրենքի» բառով.

4) 36-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 37-րդ կետ.

«37) «Շահութահարկի մասին» օրենքի 42-րդ հոդվածի «ե» և (կամ) «զ» կետերով շահութահարկ վճարողների համար հաշվարկվող եկամտի և փաստացի հատուցման գումարի (առանց ավելացված արժեքի հարկի) կամ վարձակալական վճարի (առանց ավելացված արժեքի հարկի) դրական տարբերությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 9-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային գործակալի կողմից վճարվող պասիվ եկամուտների (մասնավորապես` տոկոս, ռոյալթի, գույքի վարձակալության դիմաց եկամուտ, գույքի արժեքի հավելաճ) և (կամ) գույքի ձեռքբերման դիմաց եկամտի նկատմամբ՝ դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չվճարվելու դեպքում, եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով և ներառվում է տասներկուերորդ ամսվա համար եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկում, իսկ հարկի գումարը ենթակա է վճարման Արցախի Հանրապետության պետական բյուջե այդ ժամանակահատվածին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մաս.

«10. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային գործակալ չհանդիսացող անձից ստացվող պասիվ եկամուտների (մասնավորապես` տոկոս, ռոյալթի, գույքի վարձակալության դիմաց եկամուտ, գույքի արժեքի հավելաճ) և (կամ) գույքի օտարման դիմաց եկամտի նկատմամբ՝ դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չստանալու դեպքում, եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափով և ներառվում է դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող հարկային տարվա համար տարեկան եկամուտների մասին հաշվարկում, իսկ հարկի գումարը ենթակա է վճարման Արցախի Հանրապետության պետական բյուջե տվյալ հարկային տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ից ոչ ուշ:»:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին, 20-րդ հոդվածի 3.1-ին և 21.1-ին հոդվածի 2-րդ մասերից հանել «վերադաս» բառը:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 3-րդ կետից հանել «, քաղաքացու հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու)» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.

«3.1) քաղաքացու հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) դեպքում.».

3) երկրորդ պարբերությունում «2-6-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 3.1-6-րդ» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 25-րդ հոդվածի 5-րդ մասերի երկրորդ պարբերություններում «1-ին կետով» բառերը փոխարինել «1-ին և 3-րդ կետերով» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «ղարաբաղյան» բառը փոխարինել «արցախյան» բառով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հուլիսի 1-ից ծագող հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2023թ. հուլիսի 14

Ստեփանակերտ

ՀՕ-22-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: