Համարը 
ՀՕ-26-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.07.01-2023.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.06.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.07.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.07.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2023 թվականի հուլիսի 1-ից ծագող հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2023 թվականի

հունիսի 28-ին

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» 2000 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-133 օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվարկը սույն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար (անկախ տասնհինգերորդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից) վճարողից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Սույն կետով սահմանված տուգանքի հաշվարկը դադարում է համապատասխան հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու ամսաթվից կամ տվյալ վճարի գծով հարկային ստուգման ակտի ամսաթվից: Սույն կետով սահմանված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի հաշվարկված վճարի ընդհանուր գումարը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հուլիսի 1-ից ծագող հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2023թ. հուլիսի 14

Ստեփանակերտ

ՀՕ-26-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: