ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2023 թվականի
հունիսի 28-ին |
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զբաղվածության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-114-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետ.
«19) իր լիազորությունների սահմաններում ընդունում է սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:»:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետ.
«6.1) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում **-ով նշված բնակավայրերից, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո, Քարեգահ համայնքներից, Ներքին Սուս համայնքի Ներքին Սուս բնակավայրից, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ համայնքից, ինչպես նաև Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ բնակավայրի բռնազավթված մասից տեղահանված լինելու հանգամանքը.»:
Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 2-րդ հոդվածը` 2024 թվականի հունվարի 1-ից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2023 թվականի հուլիսի 14
Ստեփանակերտ
ՀՕ-28-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: