ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2023 թվականի
հուլիսի 27-ին |
ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2019 թվականի հուլիսի 22-ի Ընտրական օրենսգրքի 45-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մաս.
«4.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Հանրապետության նախագահի կողմից նշանակված անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նաև, եթե ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահը այդ մասին հրամանագիր է ընդունել:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2023 թվականի օգոստոսի 1
Ստեփանակերտ
ՀՕ-38-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 օգոստոսի 2023 թվական: