Համարը 
ՀՕ-44-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.08.01-2023.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 02.08.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.07.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.08.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.08.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2023 թվականի

հուլիսի 27-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2018 թվականի հոկտեմբերի 31-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում «գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած» բառերը փոխարինել «գործողություններին մասնակցած» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 72-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետի «մասնակցի» բառից հետո լրացնել «և Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցին հավասարեցված անձի» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցին հավասարեցված անձի կարգավիճակ է տրվում Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և հանրապետական հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Հանրապետական հանձնաժողովն իրականացնում է նաև Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ լիազորություններ:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2023 թվականի օգոստոսի 1

Ստեփանակերտ

ՀՕ-44-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 02 օգոստոսի 2023 թվական: