Համարը 
3
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Սահմանադրության փոփոխություն
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2025.04.01-2025.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 18.04.2025
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
15.04.2025
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.04.2025
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Ընդունվել է Ազգային ժողովի կողմից

2025 թվականի ապրիլի 15-ին

 

Հոդված 1. Արցախի Հանրապետության Սահմանադրության 168.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 168.1

Հանրապետության նախագահի ընտրությունն Ազգային ժողովի կողմից՝ Սահմանադրության 93-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն ընդունված հրամանագրի գործողության ընթացքում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում

 

1. Սահմանադրության 93-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն ընդունված հրամանագրի գործողության ընթացքում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև համապետական ընտրությունների միջոցով ընտրված Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ընտրված Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում կիրառվում են սույն հոդվածի իրավակարգավորումները:

3. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ հաջորդ օրն անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

4. Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա յոթնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

5. Հանրապետության Նախագահն իր պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում Սահմանադրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ:

6. Սույն հոդվածով սահմանված կարգով ընտրված Հանրապետության նախագահին Ազգային ժողովը կարող է Սահմանադրությամբ սահմանված կարգով անվստահություն հայտնել՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով՝ անվանական քվեարկությամբ:

7. Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրության կարգի մանրամասները սահմանվում են օրենքով:»:

 

Հոդված 2. Սահմանադրության սույն փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2025 թվական: