ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հողի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«հողային ռեֆորմի ընթացքում սեփականաշնորհված հողատեսքերի սեփականատերերը՝ 2000 և 2001 թվականներին»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
31 դեկտեմբերի 1999թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-87 |
|