Համարը 
ՀՕ-94-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.12.28/26(245)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.12.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի

դեկտեմբերի 26-ին

 

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածից հանել «եկամտահարկին և (կամ)» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արտոնագրային վճար վճարողների համար սույն oրենքով կարգավորվող հարաբերությունների մասով կասեցվում են ԱԱՀ-ի գծով հարկային oրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի`

1) 4-րդ մասի 2-րդ կետից և 5-րդ մասի 2-րդ կետից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարները» բառերը.

2) 6-րդ մասում «եկամտահարկի» բառը փոխարինել «եկամտային հարկի» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի`

1) վերնագրից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների» բառերը.

2) 2-րդ մասում ««Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 311-րդ հոդվածով» բառերը փոխարինել ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով.

3) 3-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարողների կողմից կազմակերպություններին, արտոնագրային վճար վճարող չհանդիսացող անհատ ձեռնարկատերերին ծառայություններ մատուցելու դեպքում վերջիններս, որպես հարկային գործակալ, եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտային հարկը պահում (գանձում) են «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:».

5) 7-րդ մասից հանել «(բացառությամբ` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի)» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի վերնագրից և տեքստից համապատասխանաբար հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարների» և «և պարտադիր սոցիալական ապահովության վճարները» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի`

1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 6-րդ մասից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարները» բառերը:

 

Հոդված 8. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-94-Ն