Համարը 
ՀՕ-96-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.12.28/26(245)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.12.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
ՏԵՍ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի

դեկտեմբերի 26-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-170 օրենքի (այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի 5-րդ կետում «դրամական բավարարում» բառերը փոխարինել «ծառայության համար համարժեք վարձատրություն» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 2-րդ կետի աղյուսակ 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Ծառայողի աշխատա-վարձի մակարդա-կները

Աշխատա-վարձի աճ

Տեսուչ

Հարկադիր կատարող

Ավագ հարկադիր կատարող, առաջատար խորհրդատու, առաջին կարգի խորհրդատու

Գլխավոր խորհր-դատու

Բաժան-մունքի պետ, բաժնի պետի տեղակալ

 

Տարած-քային բաժնի պետ

Կենտրոնական մարմնի բաժնի պետ, գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

Գլխավոր հարկադիր կատարող

 

   

հաշվարկման գործակիցը

11

Աճ չկա

1.77

2.28

2.65

3.08

3.56

4.13

4.78

6.33

10

3 տարին մեկ

1.72

2.20

2.57

2.99

3.46

4.01

4.65

6.19

9

1.67

2.13

2.49

2.90

3.35

3.89

4.51

6.05

8

1.62

2.05

2.43

2.81

3.27

3.78

4.38

5.91

7

2 տարին մեկ

1.57

1.97

2.35

2.73

3.16

3.67

4.25

5.77

6

1.52

1.90

2.29

2.65

3.08

3.56

4.13

5.57

5

1.47

1.82

2.22

2.57

2.99

3.46

4.01

5.44

4

Յուրաքան-չյուր տարի

1.42

1.75

2.15

2.49

2.90

3.35

3.89

5.32

3

1.37

1.67

2.09

2.43

2.81

3.27

3.78

5.19

2

1.32

1.59

2.03

2.35

2.73

3.16

3.67

5.06

1

1.27

1.52

1.97

2.29

2.65

3.08

3.56

4.94

 

»:

 

2) 4-րդ մասի «1.00 գործակցին» բառերը փոխարինել «1.27 գործակցին» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի՝

1) վերնագրում «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «վարձատրությունը» բառով.

2) 1-ին մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «վարձատրության» բառով.

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկադիր կատարողի վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:».

4) 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասում երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կարող է կիրառել նաև գլխավոր հարկադիր կատարողը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:».

2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:»:

 

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի՝

1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ծառայողական քննության ժամանակահատվածում հարկադիր կատարողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել` վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:».

2) 8-րդ մասում «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «հարկադիր կատարողին աշխատավարձ» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով:

 

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 57-րդ հոդվածը:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-96-Ն