ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի
դեկտեմբերի 26-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-4 օրենքի (այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի`
1) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձևավորվում է սույն օրենքի 19.1-ին հոդվածի համաձայն ձևավորված՝ հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդը բազմապատկելով 1.3 գործակցով: Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծության և սույն օրենքի 19.1-ին հոդվածի համաձայն ձևավորված՝ հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդի տարբերությունը ուղղվում է հանձնաժողովի պահպանման և կարողությունների զարգացման, հանձնաժողովի անդամների և աշխատողների նյութական խրախուսման և զարգացման, հանձնաժողովի անդամների և աշխատողների սոցիալական ծրագրերի իրականացման և այլ ֆոնդերին, որոնց չափերը (մեծությունը) սահմանում է հանձնաժողովը: Ընդ որում, նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի, ինչպես նաև այլ աղբյուրներից յուրաքանչյուրից պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել տվյալ մարմնի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը:
3. Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձևավորվում է նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:».
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1‑ին հոդվածով.
|
«Հոդված 19.1. |
Հանձնաժողովի անդամների և աշխատողների վարձատրությունը |
Հանձնաժողովի անդամների և աշխատողների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
28 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-98-Ն |
|