ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի
դեկտեմբերի 26-ին
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-5 օրենքի (այսուհետ՝ օրենք) 24-րդ հոդվածի 2-րդ մասի`
1) 2-րդ կետի աղյուսակ 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
Հարկային ծառայողի աշխատա-վարձի մակարդա-կները |
Աշխատա-վարձի բնականոն աճը |
Հարկային տեսչու-թյան 2-րդ և 1-ին կարգի մասնա-գետ |
Հարկային տեսչության հարկային տեսուչ, վերադաս հարկային մարմնի 2-րդ կարգի մասնագետ, վերադաս հարկային մարմնի
1-ին կարգի մասնագետ |
Հարկային տեսչության առաջա-տար մասնագետ, հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ |
Վերադաս հարկային մարմնի հարկային տեսուչ, վերադաս հարկային մարմնի օպերլիա-զոր |
Հարկային տեսչության գլխավոր մասնագետ, հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ, |
Վերադաս հարկային մարմնի քննիչ, վերադաս հարկային մարմնի հետաքննիչ, վերադաս հարկային մարմնի առաջատար մասնագետ, վերադաս հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ, վերադաս հարկային մարմնի առաջատար մասնագետ-իրավաբան, վերադաս հարկային մարմնի ավագ օպերլիազոր |
Հարկային տեսչության բաժնի պետ, վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ, վերադաս հարկային մարմնի ավագ հե-տաքննիչ, վերադաս հարկային մարմնի գլխավոր մասնագետ, վերադաս հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ, վերադաս հարկային մարմնի խմբի ղեկա-վար, վերա-դաս հարկային մարմնի գլխավոր մասնագետ-իրավաբան, վերադաս հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր |
Հարկային տեսչու-թյան պետի տեղա-կալ, վերադաս հարկային մարմնի բաժնի պետ |
Հարկային մարմնի վարչության պետի տեղակալ, հարկային տեսչության պետ |
Հարկա-յին մարմնի վարչու-թյան պետ |
Հարկա-յին մարմնի ղեկա-վարի տեղա-կալ |
|
11 |
Աճ չկա |
1.63 |
2.10 |
2.44 |
2.83 |
3.28 |
3.8 |
4.41 |
5.11 |
5.69 |
6.28 |
6.87 |
|
10 |
Երեք տարին մեկ |
1.59 |
2.05 |
2.4 |
2.8 |
3.24 |
3.74 |
4.35 |
5.03 |
5.63 |
6.22 |
6.8 |
|
9 |
1.54 |
2.01 |
2.37 |
2.76 |
3.21 |
3.7 |
4.29 |
4.96 |
5.58 |
6.16 |
6.74 |
|
8 |
1.49 |
1.96 |
2.33 |
2.73 |
3.16 |
3.65 |
4.23 |
4.89 |
5.52 |
6.1 |
6.68 |
|
7 |
Երկու տարին մեկ |
1.45 |
1.91 |
2.3 |
2.69 |
3.11 |
3.6 |
4.18 |
4.82 |
5.46 |
6.04 |
6.63 |
|
6 |
1.4 |
1.87 |
2.26 |
2.65 |
3.07 |
3.56 |
4.12 |
4.75 |
5.4 |
5.98 |
6.57 |
|
5 |
1.35 |
1.82 |
2.24 |
2.61 |
3.02 |
3.51 |
4.06 |
4.68 |
5.34 |
5.93 |
6.51 |
|
4 |
Յուրա-քանչյուր տարի |
1.31 |
1.77 |
2.2 |
2.57 |
2.97 |
3.45 |
4 |
4.63 |
5.28 |
5.87 |
6.45 |
|
3 |
1.26 |
1.73 |
2.17 |
2.53 |
2.93 |
3.39 |
3.94 |
4.56 |
5.23 |
5.81 |
6.39 |
|
2 |
1.21 |
1.68 |
2.13 |
2.48 |
2.88 |
3.35 |
3.87 |
4.49 |
5.17 |
5.75 |
6.33 |
|
1 |
1.17 |
1.63 |
2.1 |
2.44 |
2.83 |
3.28 |
3.8 |
4.41 |
5.11 |
5.69 |
6.28 |
2) 5-րդ կետում «7.1 գործակցով» բառերը փոխարինել «8.28 գործակցով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հարկային ծառայողների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:».
2) 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերը և 6-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսման միջոցները կիրառում է հարկային մարմնի ղեկավարը, իսկ վեցերորդ մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսումն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) վերնագրի «զարգացման» բառից հետո լրացնել «և պարգևատրման» բառը.
2) 3-րդ մասի 3-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, ընդ որում, ֆոնդից պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել հարկային մարմնի աշխատավարձի ֆոնդի երեսուն տոկոսը» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով հարկային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաև պարգևատրման ֆոնդ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
28 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-99-Ն |
|