ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 1-ին մասից հանել «հարկի վճարման ժամկետի հետաձգում» և «վճարման ժամկետների հետաձգում» բառերը:
Հոդված 2. Օրենքի 13 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Առանձին հարկատուների կամ հարկատուների խմբերի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի հետ, կարող է սահմանել հարկերի, ինչպես նաև դրանց գծով օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի և տուգանքների վճարման ժամկետների հետաձգում կամ տարաժամկետում»:
Հոդված 3. Օրենքի 44 հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարկի վճարումը հարկային օրենսդրությամբ սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում մինչև 2001 թվականի հունվարի 1-ը այդ գումարներն իրավաբանական անձանց բանկային հաշիվներից հարկային մարմինների կողմից գանձվում են անվիճելի կարգով»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
31 դեկտեմբերի 1999թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-89 |
|