ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԿ-2-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2010 թվականի մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-2-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) կարգադրության հավելվածից հանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի առաջին կարգի մասնագետի N 36 պաշտոնի անձնագիրը.
2) հավելվածը լրացնել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով՝
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 331»:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
|
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
12 հունվարի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՆԿ-1-Ն |
|