ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԿ-2-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2011 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2010 թվականի մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-2-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) կարգադրության հավելվածից հանել՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության առաջատար մասնագետի N 29 պաշտոնի անձնագիրը.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության առաջատար մասնագետի N 33 պաշտոնի անձնագիրը.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության առաջին կարգի մասնագետի N 34 պաշտոնի անձնագիրը.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության առաջին կարգի մասնագետի N 42 պաշտոնի անձնագիրը.
2) հավելվածը լրացնել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով՝
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N161».
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N162».
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 281».
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 282»:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
|
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
16 սեպտեմբերի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՆԿ-10-Ն |
|