Համարը 
ՆԿ-13-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Կարգադրություն
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.12.14/23(185)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
13.12.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.12.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
17.10.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԿ-2-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԿ-2-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ո ր ո շ ու մ եմ.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2010 թվականի մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-2-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) կարգադրության հավելվածից հանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի գլխավոր մասնագետի N 27 պաշտոնի անձնագիրը.

2) հավելվածը լրացնել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով՝

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 301»:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

13 դեկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՆԿ-13-Ն