ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԿ-2-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2010 թվականի մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-2-Ն կարգադրության հավելվածը լրացնել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով՝
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 411»։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
|
|
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
18 մարտի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՆԿ-5-Ն |
|