ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԱԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԿ-2-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ու մ եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2010 թվականի մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-2-Ն կարգադրությամբ հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի N 30.1-ին անձնագրի 10-րդ կետի «ա» ենթակետը «իրավագիտություն» բառից հետո լրացնել «կամ միջազգային հարաբերություններ» բառերով:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
|
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
16 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՆԿ- 21-Ն |
|