ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հունվարի 10-ի «ԼՂՀ կառավարության կազմի և կառուցվածքի մասին» հրամանագրում փոփոխություններ մտցնելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի կատարելագործման և պետական կառավարման ճկունության ապահովման, նրա գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով որոշում եմ՝
ԼՂՀ նախագահի 1995 թվականի հունվարի 10-ի «ԼՂՀ կառավարության կազմի և կառուցվածքի մասին» հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա/ «ԼՂՀ կառավարության կազմը» բաժնից հանել ներքիհիշյալ նախադասությունները.
«Առևտրի և մթերումների հանրապետական միավորման գլխավոր տնօրեն
«Արցախավտոճանապարհ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն
Էլեկտրական ցանցերի ձեռնարկության տնօրեն
Կապի արտադրական միավորման գլխավոր տնօրեն
Լրատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն»:
բ/ «ԼՂՀ կառավարության կառուցվածքը» բաժնից հանել ներքոհիշյալ մասը.
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Առևտրի և մթերումների հանրապետական միավորում
«Արցախավտոճանապարհ» արտադրական միավորում
Էլեկտրական ցանցերի ձեռնարկություն
Կապի արտադրական միավորում
Լրատվության և մամուլի դեպարտամենտ»:
|
|
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
|
17 հոկտեմբերի 1995թ.
ՆՀ-67
ք.Ստեփանակերտ |
|