Համարը 
ՆՀ-79
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
23.03.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.03.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.03.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
04.06.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ-ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԼՂՀ ազգային բաժնետիրական-առԵՎտրային բանկի մասին

 

ԼՂՀ տարածքում պետական բանկերի վերակազմավորման կապակցությամբ և հանրապետությունում գործող բանկային հիմնարկությունների կողմից իրականացվող ֆունկցիաները կանոնակարգելու նպատակով որոշում եմ՝

ԼՂՀ ազգային բաժնետիրական-առևտրային բանկին վերապահել հետևյալ լիազորությունները.

ա) ԼՂՀ պետական պարտքի սպասարկում,

բ) ԼՂՀ արժութային և թանկարժեք մետաղների ու քարերի պահուստների կառավարում,

գ) բանկային վիճակագրության կազմակերպում,

դ) ԼՂՀ կառավարության և այլ պետական մարմինների բանկային սպասարկում,

ե) ԼՂՀ պետական բյուջեի սպասարկում:

 

 

 

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

23 մարտի 1996թ.

N ՆՀ-79

ք.Ստեփանակերտ