ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին
Հաշվի առնելով ԼՂՀ սպորտի վարչության ստեղծումը, որպես պետական կառավարման ինքնուրույն մարմին, որոշում եմ.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հունվարի 10-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» հրամանագրում կատարել փոփոխություն՝ ԼՂՀ ժողովրդական կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերանվանել ԼՂՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարություն:
|
|
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
|
11 ապրիլի 1996թ.
N ՆՀ-86
ք.Ստեփանակերտ |
|