ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մասին» ԼՂՀ օրենքի 5 հոդվածի 6-րդ կետով՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքը.
առողջապահության նախարարություն,
արտաքին գործերի նախարարություն,
գյուղատնտեսության նախարարություն,
էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն,
կրթության և գիտության նախարարություն,
ներքին գործերի նախարարություն,
շինարարության նախարարություն,
պաշտպանության նախարարություն,
սոցիալական ապահովության նախարարություն,
ազգային անվտանգության պետվարչություն,
արդարադատության պետվարչություն,
սեփականաշնորհման և ներդրումների պետվարչություն,
վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետվարչություն:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամանակահատվածում իրականացնել սույն հրամանագրից բխող կառուցվածքային փոփոխությունները:
|
|
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
|
24 դեկտեմբերի 1996թ.
թ. ՆՀ-115
ք.Ստեփանակերտ |
|