Համարը 
ՆՀ-90
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
09.03.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
09.03.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի «ԼՂՀ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆՀ-42 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆՀ-42 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումների իրականացման և քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման նպատակով որոշում եմ.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հուլիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման մասին» ՆՀ- 42 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանագրի 2-րդ կետում՝

ա) երկրորդ մասի «բնության և շրջակա միջավայրի պահպանություն» տողից հետո լրացնել «առևտուր, հանրային սնունդ և սպասարկում:» տողը.

բ) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարն իրականացնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի և շրջանային ենթակայության կազմակերպությունների միջոցով:».

գ) չորրորդ մասը հանել.

2) հրամանագրի 3-րդ կետի երկրորդ մասի «ա» ենթակետի «շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների» բառերը փոխարինել «շրջանի վարչակազմի աշխատակազմի» բառերով.

3) հրամանագրի 5-րդ կետի՝

ա) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալին նշանակում է շրջանի վարչակազմի ղեկավարը՝ վարչապետի համաձայնությամբ՝ մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը: Շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ».

բ) վեցերորդ մասի՝

- «ը» ենթակետում «վարչակազմի» բառից հետո հանել «ղեկավարի» բառը,

- «ժա» ենթակետի «և ձեռնարկությունների» բառերը հանել.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» ենթակետ՝

«ժէ) շրջանի վարչակազմի աշխատակազմում օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբում, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբում ընդգրկված անձանց:».

4) հրամանագրի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Շրջանի վարչակազմի ղեկավարը պետական կառավարումը և կառավարության տարածքային քաղաքականությունը շրջանում իրականացնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի միջոցով:

Շրջանի վարչակազմի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է կառավարությունը, իսկ աշխատողների թվաքանակը՝ վարչապետը:

Շրջանի վարչակազմի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանն է ներկայացնում շրջանի վարչակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը:

Շրջանի վարչակազմի ղեկավարի խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոնները և թվաքանակը սահմանվում է շրջանի վարչակազմի կանոնադրությամբ: Շրջանի վարչակազմի ղեկավարի խորհրդականին, օգնականին և մամուլի քարտուղարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է շրջանի վարչակազմի ղեկավարը:».

5) հրամանագրի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Շրջանի վարչակազմի գործունեությունն իրականացվում է շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, խորհրդականի, օգնականի, մամուլի քարտուղարի և շրջանի վարչակազմի աշխատակազմի միջոցով:

Շրջանի վարչակազմի աշխատակազմի աշխատողներ են համարվում տվյալ շրջանի վարչակազմի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը:

Շրջանի վարչակազմի աշխատակազմն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև շրջանի վարչակազմի կանոնադրությամբ սահմանված գործառույթներ ու լիազորություններ:

Շրջանի վարչակազմի ղեկավարի նստավայրը և շրջանի վարչակազմի շենքը գտնվում են շրջանի վարչական կենտրոնում:

Շրջանի վարչակազմի շենքի վրա և շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատասենյակում տեղադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը:

Շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը:

Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը՝

ա) իր լիազորությունների շրջանակներում կազմակերպում է շրջանի վարչակազմի աշխատակազմի գործունեությունը և իրականացնում է կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների վարչական համակարգումը.

բ) ապահովում է շրջանի վարչակազմի ղեկավարի որոշումների, կարգադրությունների և հանձնարարականների կատարման ընթացքը և զեկուցում շրջանի վարչակազմի ղեկավարին.

գ) մշակում և շրջանի վարչակազմի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում շրջանի վարչակազմի աշխատակազմի աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման ժամկետայնության նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է շրջանի վարչակազմի ղեկավարին.

դ) շրջանի վարչակազմի աշխատակազմում օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում և պաշտոնից ազատում է շրջանի վարչակազմի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերում, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում ընդգրկված անձանց.

ե) ապահովում է շրջանի վարչակազմի աշխատակազմի բյուջետային ծախսերի կատարումը.

զ) կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների՝ սահմանված կարգով քննարկումը.

է) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Շրջանի վարչակազմի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք աշխատանքի են ընդունվում և աշխատանքից ազատվում շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի կողմից:

Համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը կարող է շրջանի վարչակազմի ղեկավարին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել շրջանի վարչակազմի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը բարելավելու վերաբերյալ:

Շրջանի վարչակազմի ղեկավարը պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի առաջարկությունը և մեկամսյա ժամկետում տեղեկացնում նրան արդյունքների մասին:

Ձեռնարկված միջոցներն անբավարար համարելու դեպքում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը հարցը կարող է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի քննարկմանը՝ վերջնական լուծման համար:

Շրջանային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակում և պաշտոնից ազատում է շրջանի վարչակազմի ղեկավարը:».

6) հրամանագրի 8-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«գ) լսում է համայնքների ղեկավարների առաջարկությունները և դիտողությունները շրջանի վարչակազմի աշխատակազմի, շրջանային ենթակայության կազմակերպությունների վերաբերյալ,».

7) հրամանագրի 9-րդ կետի երկրորդ մասի «շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի» բառերը փոխարինել «շրջանի վարչակազմի աշխատակազմի» բառերով.

8) հրամանագրի 11-րդ կետի «ը» ենթակետի «և ձեռնարկությունների» բառերը հանել.

9) հրամանագրի 12-րդ կետի «ա» ենթակետի «և ձեռնարկությունների» բառերը հանել.

10) հրամանագրի 13-րդ կետի «ժդ» ենթակետի «սերմնաբուծական ձեռնարկությունների» բառերը փոխարինել «սերմնաբուծական կազմակերպությունների» բառերով.

11) հրամանագրի 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18/1-րդ կետ՝

«18/1. Առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարը միջոցներ է ձեռնարկում շրջանի տարածքում առևտրի, հանրային սննդի և սպասարկման ոլորտի տնտեսավարող սուբյեկտների գործունեության ընդլայնման և արդյունավետության ապահովման ուղղությամբ:».

12) հրամանագրի 19-րդ կետի «ղեկավարի աշխատակազմի» բառերը փոխարինել «աշխատակազմի» բառով.

13) հրամանագրի 20-24-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«20. Շրջանի վարչակազմի ղեկավարը շրջանի տարածքում ոստիկանության և ազգային անվտանգության ոլորտներին, ինչպես նաև զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպմանը վերաբերող խնդիրների առնչությամբ հրավիրում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարներին, անց է կացնում խորհրդակցություններ և վերջիններիս ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:

21. Շրջանի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով շրջանի վարչակազմի ղեկավարն իրավասու է ոստիկանության և ազգային անվտանգության ոլորտի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին հանձնարարականներ տալ և կարգադրություններ անել՝

ա) տարերային և տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման, դրանց հետևանքների վերացման, շրջանի տարածքում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.

բ) ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ապօրինի ծառահատումների, ինչպես նաև հողազավթումների և որսագողության դեպքերի կանխման և արգելման վերաբերյալ.

գ) ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի և այլ զանգվածային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման վերաբերյալ.

դ) համայնքներում զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների անցկացումը կազմակերպելու վերաբերյալ:

22. Շրջանի վարչակազմի ղեկավարը հանդիսանում է շրջանի քաղաքացիական պաշտպանության պետը և պատասխանատվություն է կրում շրջանի քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստականության համար:

Օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում շրջանի վարչակազմի ղեկավարը կազմակերպում և համակարգում է շրջանի տարածքում համապատասխան շրջանային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, սեյսմիկ ռիսկի ու վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները, մասնակցում է հանրապետական համապատասխան ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը, տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքների վերացման աշխատանքներին:

Շրջանի վարչակազմի ղեկավարը իր իրավասության սահմաններում համապատասխան հանձնարարականներ է տալիս և կարգադրություններ անում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի տարածքային ծառայության ղեկավարին:

23. Շրջանի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման խնդիրների առնչությամբ շրջանի վարչակազմի ղեկավարն անց է կացնում հանրապետական գործադիր մարմնի համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն և նրանց ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:

Շրջանի վարչակազմի ղեկավարն իրավասու է կապի, էներգետիկայի ոլորտների հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին պարտադիր կատարման համար կարգադրություններ անել՝

ա) շրջանի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.

բ) տարերային և տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ:

Շրջանի տարածքում ոստիկանության և ազգային անվտանգության ոլորտներին, զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը վերաբերող խնդիրների առնչությամբ, ինչպես նաև հարկային մարմնի գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման խնդիրների լուծման հարցերում շրջանի վարչակազմի ղեկավարը օժանդակում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների գործունեությանը, ապահովում դրանց համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ու բնակչության հետ:

24. Հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը համապատասխան տարածքային ծառայության ղեկավարի նշանակման և պաշտոնից ազատման մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է շրջանի վարչակազմի ղեկավարին:

Շրջանի վարչակազմի ղեկավարը կարող է համապատասխան հանրապետական գործադիր մարմնին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել՝ վերջինիս տարածքային ծառայության գործունեության, ինչպես նաև ղեկավարի՝ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ՝ նրա նշանակվելուց վեց ամիս հետո:

Հանրապետական գործադիր մարմինը պարտադիր քննության է առնում շրջանի վարչակազմի ղեկավարի առաջարկությունը և մեկամսյա ժամկետում նրան տեղեկացնում արդյունքների մասին:

Ձեռնարկված միջոցները անբավարար համարելու դեպքում շրջանի վարչակազմի ղեկավարը հարցը կարող է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին՝ վերջնական լուծման համար:».

14) հրամանագրի 25-րդ կետը հանել:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և վարչապետին՝ ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

 

 

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

9 մարտի 2004թ.

ք.Ստեփանակերտ

ՆՀ-90