Համարը 
ՆՀ-154
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
24.12.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.12.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի «ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-89 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-89 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը՝ ո ր ո շ ու մ եմ.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մարտի 9-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-89 հրամանագրով հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության կարգ»-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 3-րդ կետի 2-րդ մասի «Կառավարության ընթացիկ գործունեությունը և համակարգում» բառերից հետո լրացնել «փոխվարչապետի և» բառերը.

բ) 7-րդ կետի «Կառավարության աշխատակազմը՝» բառերից հետո լրացնել «փոխվարչապետի» բառը.

գ) 11-րդ կետի «Վարչապետը,» բառից հետո լրացնել «փոխվարչապետը,» բառը.

դ) 18-րդ կետի 2-րդ մասի, 19-րդ և 21-րդ կետերի «արդարադատության նախարարի» բառերից հետո լրացնել «փոխվարչապետի» բառը, իսկ 21-րդ կետի 1-ին և 2-րդ մասերի «արդարադատության նախարարը» բառերից հետո՝ «փոխվարչապետը» բառը.

ե) 18-րդ կետի 3-րդ մասի «պետք է համաձայնեցվեն» բառերից հետո լրացնել «փոխվարչապետի, ինչպես նաև մյուս շահագրգիռ նախարարների հետ» բառերը.

զ) 25-րդ կետի 1-ին մասի «կարող է փոխանցել» բառերից հետո լրացնել «փոխվարչապետը,» բառը.

է) 49-րդ կետի 3-րդ մասի «Վարչապետը» բառից հետո լրացնել «փոխվարչապետը» բառը.

ը) 61-րդ կետի 2-րդ մասի «նրա հանձնարարությամբ՝» բառերից հետո լրացնել «փոխվարչապետը» բառը.

թ) 64-րդ կետի 3-րդ մասի «ներկայացնում են Վարչապետին,» բառերից հետո լրացնել «փոխվարչապետին կամ» բառերը.

ժ) 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Վարչապետի որոշումները ստորագրում է Վարչապետը, առանձին դեպքերում՝ փոխվարչապետը կամ դրանք իրագործող նախարարները, եթե այն ուղղակիորեն բխում է օրենսդրության պահանջներից կամ Վարչապետն անհրաժեշտ է համարում, որպեսզի իր կողմից ընդունվող որոշումը ստորագրվի նաև փոխվարչապետի կամ համապատասխան նախարարի (նախարարների) կողմից:»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

 

 

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

24 դեկտեմբերի 2004թ.

ք.Ստեփանակերտ

ՆՀ-154