ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-81/1 հրամանագրի մեջ լրացում կատարելու մասին» ՆՀ-144 հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետով՝ ո ր ո շ ու մ եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2000 թվականի փետրվարի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-81/1 հրամանագրի մեջ լրացում կատարելու մասին» ՆՀ-144 հրամանագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
|
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
31 հոկտեմբերի 2001թ.
ՆՀ -268
ք.Ստեփանակերտ |
|