Համարը 
ՆՀ-79-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.07.08/25(97)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
24.06.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.06.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.09.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՆՀ-40 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՆՀ-40 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 99-րդ հոդվածի 4-րդ մասով՝ որոշում եմ.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրում կատարել հետևյալ լրացումները.

հրամանագրով սահմանված կարգի՝

ա) 64-րդ կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 641-րդ կետ.

«641. Առանձին, հետաձգում չհանդուրժող հարցերի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի ստորագրությանը ներկայացվել առանց նիստում դրանց քննարկման: Այդպիսի դեպքերում որոշումների նախագծերը համաձայնեցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անդամների հետ՝ հարցման կարգով:».

բ) 85-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Նիստը վարողի համաձայնության դեպքում զեկուցումով կարող են հանդես գալ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

24 հունիսի 2008թ.

ք.Ստեփանակերտ

ՆՀ-79-Ն