ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԱԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԿ-2-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2010 թվականի մայիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-2-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) կարգադրության հավելվածից հանել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը`
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N19».
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 20».
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 22».
2) կարգադրության հավելվածը լրացնել հետևյալ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով՝
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 241».
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 283».
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 412».
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 413».
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագիր N 414»։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
|
17 փետրվարի 2014թ. |
|
| ք.Ստեփանակերտ
ՆԿ-4-Ն
|
|